Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ը վնասներ է կրում սակագնային կարգավորման թերացումների պատճառով

«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ը վնասներ է կրում սակագնային կարգավորման թերացումների պատճառով
09.07.2015 | 16:43

Միայն 2014-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վնասը սակագնային կարգավորման թերացումների պատճառով աճել է 8 տոկոսով և կազմել 10,7 մլրդ դրամ՝ հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ, ռազմավարության և ներդրումների բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը։
«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները և հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ՀԷՑ-ի սակագնային շահույթը վերջին հնգամյակում նվազել է 2 անգամ՝ 50 տոկոսից հասնելով 23 տոկոսի։ «Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են գեներացնող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Եվ սակագնի աճի 73 տոկոսը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամի խոսքը։ Նա նշել է, որ ՀԷՑ-ն իր վրա է վերցնում գլխավոր ռիսկերը։ «Հենց ՀԷՑ-ի վրա է արտահայտվում էլեկտրաէներգիայի ոլորտի հաշվեկշռի խախտումը, որի պատճառով ընկերությունը 2012-ից ի վեր անընդհատ վնասներ է կրում։ Արդյունքում ՀԷՑ-ը ստիպված է լինում վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ 2015-ին բացասական միտումը շարունակվում է»,- ասել է Միրսիյապովը:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ